Հալեպում բնակվող մեր հայրենակիցներին հորդորում ենք մնալ տներում և խուճապի չմատնվել։
Այս մասին ասված է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Հալեպի թեմի առաջնորդարանի՝ «Բերիո թեմ»-ի հայտարարության մեջ՝ ուղղված հալեպահայերին։
Նշված է, որ անապահով կացության մեջ հայտնվելու դեպքում Հալեպի հայերը կարող են զանգահարել Առաջնորդարան՝ 4443 999 - 4614510 - 2125696 հեռախոսահամարներով։