Հետևեք մեզ։

Սրբազան պայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին, շուտով փողոցն ակտիվ գործողությունների մեջ կմտնի․ Բագրատ Սրբազան

10:23, 30 նոյեմբեր 2024
Սրբազան պայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին, շուտով փողոցն ակտիվ գործողությունների մեջ կմտնի․ Բագրատ Սրբազան

Սրբազան պայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին: Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը.

«Մենք գտնվում ենք այդ փուլի մեջ ու, այո՛, այն անպարտելիության միֆը, որ ստեղծել են այս իշխանությունները, պատրանք է»:

Բագրատ Սրբազանն ասաց, որ իրենց շարժումից մարդիկ ակնկալիքներ ունեն, թե ի վերջո ե՞րբ է հրապարակը, փողոցը ակտիվ գործողությունների մեջ մտնելու։

«Կմտնի, շատ շուտով։ Մենք ամբողջության մեջ բոլոր շերտերով, մանրակրկիտ կերպով գործում ենք և աշխատում ենք հենց այդ ուղղությամբ։ Ես ուրախ եմ, որ այս ընթացքում բոլոր իմաստներով, զանազան խմբեր իրենց պատրաստակամությունն են հայտնել իրենց մասնակցությունն ունենալու՝ այս նվիրական գործում»,-նշեց նա։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները