Հետևեք մեզ։

Արևմուտքի նպատակը Ռուսաստանի քայքայումն ու կործանումն է. Պուտին

14:09, 09 մայիս 2023
Արևմուտքի նպատակը Ռուսաստանի քայքայումն ու կործանումն է. Պուտին

«Իրական պատերազմ է»  ևս մեկ անգամ սանձազերծվում Ռուսաստանի դեմ, բայց երկիրը կապահովի իր անվտանգությունը և կպաշտպանի Դոնբասի բնակիչներին։ Այս մասին Կարմիր հրապարակում` իր ելույթում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

Նա մեղադրել է Արևմուտքի վերնախավին և ասել, որ Մոսկվայի համար չկան անբարյացակամ ժողովուրդներ «ոչ Արևմուտքում, ոչ Արևելքում», իսկ Կիևի ներկայիս ռեժիմը անվանել է հանցագործ, ուկրաինացի ժողովրդին՝ պատանդ. Պուտինի համոզմամբ՝ Արևմուտքի նպատակը Ռուսաստանի քայքայումն ու կործանումն է։

 

ՌԴ նախագահը, ի տարբերություն նախորդ տարվա, չի հայտարարել հատուկ ռազմական գործողության մասնակիցներին աջակցելու նոր միջոցառումների մասին։

 

Պուտինի հետ Կարմիր հրապարակում անցկացվող շքերթը դիտել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։