Հետևեք մեզ։

Հայահոծ Հալեպում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է․ Իշխան Սաղաթելյանը հեռախոսազրույցներ է ունեցել դեսպանի, հայազգի պատգամավորի ու Բերիո թեմի խոսնակի հետ

12:51, 30 նոյեմբեր 2024
Հայահոծ Հալեպում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է․ Իշխան Սաղաթելյանը հեռախոսազրույցներ է ունեցել դեսպանի, հայազգի պատգամավորի ու Բերիո թեմի խոսնակի հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը գրում է․

 
«Բարեկամ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, մասնավորապես, հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է:
 
Որպես՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար, երեկ և այսօր ստեղծված իրավիճակի մասին հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանի, Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի հանրային կապերի պատասխանատու Վրեժ Յագուպյանի, Սիրիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Մարիա Գաբրելյանի հետ:
 
Իմ և ՀՅԴ Հայաստանի կառույցի անունից զորակցություն եմ հայտնել բարեկամ Սիրիայի ժողովրդին և սիրիահայությանը, ովքեր այս ծանր օրերին դիմագրավում են ահաբեկչական ուժերի և կենտրոնների կողմից հրահրված հերթական ագրեսիան՝ վստահություն հայտնելով, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը կհաղթահարի այս մարտահրավերը»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները