Երկրում էլեկտրաէներգիայի պակասի պատճառով Ուկրաինան պահանջել է դրա ներմուծումը հինգ երկրներից, հայտնում է երկրի էներգետիկայի նախարարությունը Telegram-ի իր ալիքում։ «Ընթացիկ օրվա համար կանխատեսվում է ներմուծում Լեհաստանից, Սլովակիայից, Ռումինիայից, Հունգարիայից և Մոլդովայից՝ ժամում 11747 ՄՎտ ընդհանուր ծավալով և 1165 ՄՎտ հզորությամբ»,- ասվում է հրապարակման մեջ։ Էներգետիկայի նախարարությունը նաև կոչ է արել ուկրաինացիներին խնայել էլեկտրաէներգիան՝ էներգահամակարգի բեռը նվազեցնելու համար։
Ուկրաինան հրատապ օգնություն է խնդրել հինգ երկրից
12:56, 30 նոյեմբեր 2024