Գերմանիան չի կարող Ուկրաինային մատակարարել անհրաժեշտ քանակությամբ զենք, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության պլանավորման և հրամանատարության շտաբի ղեկավար Քրիստիան Ֆրոյդինգը։ «Բունդեսվերի և այլ երկրների պահեստներում կարողությունները սահմանափակ են, և պաշտպանական արդյունաբերությունն ի վիճակի չէ նոր նյութեր մատակարարել այնքան արագ, որքան պահանջում է պատերազմի դինամիկան», - խոստովանել է նա:
Սպան նաև հորդորել է գերմանական Taurus հրթիռները չդիտարկել որպես զենք, որը կարող է էապես ազդել ռազմական գործողությունների ընթացքի վրա։ «Ես դեմ եմ, որ այն դիտարկվի որպես հիմնական զենք, որը կփոխի խաղի կանոնները: Այս ամենը պարզապես քաղաքական հռետորաբանություն է՝ ճնշում գործադրելու համար»,- ասաց նա: