Նոյեմբերի 27-30-ը «Դինամո» մարզահամալիրում անցկացվել է «Բարեկամության գավաթ» բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը:
Այն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։
Ընդհանուր առմամբ 130-ից ավելի մարզիկ պայքարել է մեդալների 14 հավաքածուի համար։