ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարություն էր տարածել, հայտնելով, թե վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից. «Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից՝ վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է»:
Այս հայտարարության ֆոնին Գեղամ Նազարյանը լուսանկար է հրապարակել և գրել.«Առանց մեկնաբանության»: