Հետևեք մեզ։

Կոսովոն Սերբիային մեղադրում է պայթուն կազմակերպելու մեջ, Սերբիան միջազգային հետաքննություն է պահանջում

16:03, 30 նոյեմբեր 2024
Կոսովոն Սերբիային  մեղադրում է  պայթուն կազմակերպելու մեջ, Սերբիան  միջազգային հետաքննություն է պահանջում

Կոսովոն ուժեղացրել է հսկողությունը «առանցքային» ենթակառուցվածքի շուրջ շաբաթ օրը իր երկու հիմնական էլեկտրակայանները սնուցող ջրանցքում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այդ ջրանցքը ապահովում է ածուխով աշխատող երկու էլեկտրակայանների հովացման համակարգերին անհրաժեշտ ջուրը, որ արտադրում են Կոսովոյի էլեկտրաէներգիայի մեծ մասը:

 

Կոսովոյի վարչապետը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել և հայտարարել, որ պայթյունի հետևում Սերբիան է՝ առանց ապացույցներ ներկայացնելու։ Սերբիան հերքել է մեղադրանքները, դատապարտել է պայթյունն ու իր հերթին Կոսովոյին մեղադրել պայթյունը կազմակերպելու մեջ՝ կոչ անելով միջազգային հետաքննություն անցկացնել։

 

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է «Կոսովոյի կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումը», ասվում է Պրիշտինայում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։

 

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և մեր աջակցությունն ենք առաջարկում Կոսովոյի կառավարությանը՝ այս հանցավոր հարձակման մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու հարցում», - նշել է դեսպանատունը։

 

Կոսովոյում Եվրամիության դեսպանը նույնպես դատապարտել է հարձակումը՝ կոչ անելով հետաքննություն անցկացնել։

 

«Ես արդեն առաջարկել եմ ԵՄ-ի օգնությունը Կոսովոյի իշխանություններին: Միջադեպը պետք է հետաքննվի, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է նա X-ում։

Այս մասին տեղեկացնում է Azatutyun.am-ը։

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները