Հետևեք մեզ։

Էսկալացիան ցույց է տալիս, թե ինչպես է աճում սպառազինությունների մրցավազքը, և որքան մոտ է դառնում միջուկային սպառնալիքը. Ֆիդան

16:12, 30 նոյեմբեր 2024
Էսկալացիան ցույց է տալիս, թե ինչպես է աճում սպառազինությունների մրցավազքը, և որքան մոտ է դառնում միջուկային սպառնալիքը. Ֆիդան

Կուրսկի շրջանում ռազմական գործողությունների սկսվելուց հետո իրավիճակն ավելի անկանխատեսելի է դարձել, ռիսկերն աճել են՝ հայտարարել է Թուրքիայի արգործնախարարը:

 

«Ռուս-ուկրաինական պատերազմը հանգեցրել է պաշտպանության, պարենի, էներգետիկայի, անվտանգության, կապի ու տրանսպորտի ոլորտներում քաղաքականության վերանայմանը։ Կուրսկից առաջ պատերազմն ընթանում էր միայն Ուկրաինայի տարածքում, զանգվածային ոչնչացման միջոցներ չէին օգտագործվում։ Այժմ, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, իրավիճակը դարձել է ավելի ռիսկային և անկանխատեսելի։ Էսկալացիան մեզ ցույց է տալիս, թե ինչպես է աճում սպառազինությունների մրցավազքը, և որքան մոտ է դառնում միջուկային սպառնալիքը»,- ասել է Հաքան Ֆիդանը:

 

Նա կարծիք է հայտնել, որ քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել, երկու կողմերն էլ կշարունակեն վերազինվել:

 

«Մենք պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնենք դիվանագիտությանը և երկխոսությանը, որպեսզի վերջ դնենք պատերազմին՝ հասնելով մշտական հրադադարի և տևական խաղաղության համաձայնագրի։ Թուրքիան նախկինի պես պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը խաղաղ բանակցությունների ապահովման համար»,- ասել է Ֆիդանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները