Հետևեք մեզ։

ՌԴ-ն պատրաստ է երկխոսելու Տոկիոյի հետ, եթե վերջինս հրաժարվի Մոսկվայի նկատմամբ «թշնամական կուրսից». Զախարովա

16:32, 30 նոյեմբեր 2024
ՌԴ-ն պատրաստ  է երկխոսելու Տոկիոյի հետ, եթե վերջինս հրաժարվի Մոսկվայի նկատմամբ «թշնամական կուրսից». Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը երկխոսելու Տոկիոյի հետ, եթե վերջինս հրաժարվի Մոսկվայի նկատմամբ «թշնամական կուրսից»:

 

Այսպես է մեկնաբանել ԱԳՆ խոսնակը Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը, թե իր կառավարությունը հավատարիմ է մնում Ռուսաստանի հետ տարածքային խնդիրների լուծմանն ու խաղաղության պայմանագրի կնքմանը։ Զախարովան շեշտել է, որ տարածքային խնդրի լուծումը կարող է լինել միայն Ռուսաստանի Դաշնության հետ դե ֆակտո գոյություն ունեցող սահմանն ընդունելն ու դրան միջազգային իրավական ձևակերպում տալը։

 

«Ռուսաստանի Դաշնության նորացված Սահմանադրության պարագայում այլ բանի մասին խոսք չի կարող լինել»,- հավելել է Զախարովան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները