Հետևեք մեզ։

Սիրիական բանակը Հալեպի հիմնական շրջաններից ժամանակավորապես հետ քաշվելու մասին հրաման է ստացել

16:51, 30 նոյեմբեր 2024
Սիրիական բանակը Հալեպի հիմնական շրջաններից ժամանակավորապես հետ քաշվելու մասին հրաման է ստացել
Սիրիայում մարտերը շարունակվում են: Օրերս Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններում, գրավել տասնյակ բնակավայրեր: ԶԼՄ-ների տվյալով՝ զինյալներն արդեն Հալեպի կենտրոնում են և վերահսկողություն են հաստատել պետական մի շարք կառույցների նկատմամբ: Տեղեկություններ կան, որ Հալեպի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է: Սիրիական բանակը քաղաքի հիմնական շրջաններից ժամանակավորապես հետ քաշվելու մասին հրաման է ստացել: Բախումներ են նաև Իդլիբում:
 
 
Հայտնի է տասնյակ զոհերի մասին, մարդիկ զանգվածաբար տարհանվում են: Սիրիական կառավարական ուժերին աջակցություն են տրամադրում ռուսական ուժերը, իրանական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները:
 
 
Անկարայում մեկնաբանել են ստեղծված իրավիճակը, նշել՝ Թուրքիան չի մասնակցում Հալեպում բախումներին, սակայն անվտանգության միջոցներ է ձեռնարկում: Արտգործնախարար Հաքան Ֆիդանը հավելել է՝ խուսափելու են այնպիսի գործողություններից, որոնք կարող են միգրացիայի նոր ալիք առաջացնել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները