Այս իշխանության մասին ասել եմ 2020 թվականի հունիսի 5-ին։ Ասել եմ, թե մեզ ինչ է սպասվում։ Բոլորդ էլ կարող եք գնալ, մտածել, նայել, թե հունիսի 5-ին ինչ եմ ասել, որ անդունդն ենք ընկնելու, Արցախն ենք հանձնելու, լինելու է պահ, որ Ղարաբաղում սով է լինելու։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Ես Արցախի ժողովրդին ուզում եմ շնորհավորել, Արցախի ժողովուրդը բազմաթիվ հաղթանակներ է պարգևել մեզ, որ նրանք, սկսած ֆաշիզմի պատերազմի ժամանակից, որ փոքր Արցախը 45 հազար մասնակցություն է ունեցել, բազմաթիվ գեներալներ, մարշալներ, հերոսներ է տվել, և այսօր իրենք այս շրջափակման ժամանակ իրավունք ունեն բարոյապես պահանջելու միջազգային հանրությունից՝ իրենց աջակցելու, պաշտպանելու համար»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։
Հարցին՝ այս ամենի կանգառը ե՞րբ կլինի, Ծառուկյանն ասաց․ «Երբ ժողովուրդը խելքի գա, միասնական լինի և համերաշխություն լինի մեր ազգում»։