«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է իր կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում: 25-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Լանսը»: Այս մասին հայտնում է Armsport-ը։
Նշենք, որ ֆրանսիական ակումբի նախագահը հայկական ծագում ունեցող գործարար Ժոզեֆ Մարի Ուգուրլյանն է, ով նախորդ մրցաշրջանում ցանկանում էր թիմ հրավիրել «Կրասնոդարի» և Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին: