Հետևեք մեզ։

Ռուսաստանում հաստատվել է մայրական կապիտալի ինդեքսավորումը 2025 թվականի համար

19:38, 30 նոյեմբեր 2024
Ռուսաստանում հաստատվել է մայրական կապիտալի ինդեքսավորումը 2025 թվականի համար

Մայրական կապիտալը առաջին երեխայի համար հաջորդ տարի կկազմի 676 398 ռուբլի, իսկ սոցիալական և պետական կենսաթոշակները 2025 թվականի վերջին կհասնեն 15 456,93 ռուբլու, ինչի մասին վկայում է ՌԴ Կենսաթոշակային և սոցիալական ապահովագրության հիմնադրամի 2025 թվականի բյուջեի և 2026-2027 թթ. պլանային ժամանակաշրջանի մասին դաշնային օրենքը:  

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համապատասխան օրենքը:

Հիմնադրամի ծախսերը հաջորդ տարի կկազմեն՝

  • Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համար՝ 11,138 տրիլիոն ռուբլի
  • Ժամանակավոր անաշխատունակության և մայրության հետ կապված պարտադիր սոցիալական ապահովագրության համար՝ 1,169 տրիլիոն ռուբլի
  • Արտադրական դժբախտ պատահարներից և պրոֆեսիոնալ հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության համար՝ 174,526 միլիարդ ռուբլի:

Վերլուծական

Ամենաընթերցվածները