Հետևեք մեզ։

Գյումրիի ՔՊ-ի գրասենյակում վաղը փակ նիստ է լինելու

21:09, 30 նոյեմբեր 2024
Գյումրիի ՔՊ-ի գրասենյակում վաղը փակ նիստ է լինելու

Oragir.News-ի տեղեկություններով` վաղը Գյումրիի ՔՊ-ի գրասենյակում փակ նիստ է լինելու։

Աղբյուրի փոխանցմամբ` նիստը ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանի հայտարարած փրայմերիզին է նվիրված։

Հիշեցնենք, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նշենք նաև, որ Փաշինյանը խոսել է նաեւ ինքնաառաջադրման ժամկետներից, որը մինչև դեկտեմբերի 2-ն է։

Քաղաքում շրջանառվում են անուններ, ովքեր ինքնաառաջադրվելու են, մրցակցությունն, ըստ էության, թեժ է լինելու։

Մեր աղբյուրի խոսքով` Գյումրիում ՔՊ-ականները միասնական չեն գործում, միասնական որոշում կայացնելը ևս բարդ է լինելու։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները