Հետևեք մեզ։

Վրաստանում ակցիայի մասնակիցները շարունակում են բողոքը Թբիլիսիի պետական համալսարանի մոտ

08:20, 01 դեկտեմբեր 2024
Վրաստանում ակցիայի մասնակիցները շարունակում են բողոքը Թբիլիսիի պետական համալսարանի մոտ

Վրաստանում ակցիայի մասնակիցները շարունակում են իրենց բողոքը Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի մոտ՝ Ճավճավաձեի պողոտայում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

 

Նրանք փակել են ճանապարհները:

 

Ինչպես հայտարարել է «Կոալիցիա հանուն փոփոխությունների» միավորման առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեն, բողոքը շարունակվելու է:

 

Հատուկջոկատայինները ցուցարարների դեմ մի քանի անգամ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ են կիրառել դեկտեմբերի 1-ի գիշերը: Բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել է մի քանի մարդ, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի պրոդյուսերը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները