Ազգային ժողովի նախկին պատգամավոր, խոշոր գործարար Արտակ Սարգսյանի որդիները Երևանում բազմաֆունկցիոնալ առևտրի կենտրոն կկառուցեն։ «Հետքը» պարզել է, որ գործարարի որդիները հողատարածք են ձեռք բերել Նոր Նորք վարչական շրջանում՝ «Ջրաշխարհ» ժամանցի վայրի հարևանությամբ։
Մյասնիկյան պողոտայում գտնվող 7323 քառակուսի մետր (0.7 հա) հողատարածքի սեփականատերերն են Արտակ Սարգսյանի որդիները՝ Դավիթ, Տիգրան, Սամվել Սարգսյանները և «Լուիզաս» ՍՊԸ-ն։ Նշված ընկերության 100 % բաժնետոմսերը պատկանում են գործարարի որդիներից Տիգրան Սարգսյանին, որը Վանուատուի Հանրապետության քաղաքացի է։ 243 հազար բնակիչ ունեցող Վանուատուն խաղաղօվկիանոսյան պետություն է։
Երևանի քաղաքապետարանը Սարգսյաններին տվել է առևտրի կենտրոնի նախագծման թույլտվություն, որից հետո կառուցապատողները նախագիծ են կազմել, որը դեռ պետք է փորձաքննության ենթարկվի։
Ըստ նախագծման հայտի՝ կառուցվելիք բազմաֆունկցիոնալ համալիրում նախատեսվում են սուպերմարկետ, ֆուդ կորտ և օժանդակ շինություններ: Մինչև 3 վերգետնյա հարկերով նախագծվող համալիրում ստորգետնյա և վերգետնյա կայանատեղիներ կլինեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։