Հետևեք մեզ։

Աշխատանքային այցով Ֆրանսիայում եմ, ֆրանսիացի քաղաքապետն ակնածանքով էր վերաբերում Արցախի դրոշին. Իշխան Սաղաթելյան (լուսանկարներ )

18:25, 01 դեկտեմբեր 2024
Աշխատանքային այցով Ֆրանսիայում եմ, ֆրանսիացի քաղաքապետն ակնածանքով էր վերաբերում Արցախի դրոշին. Իշխան Սաղաթելյան (լուսանկարներ )

Եռօրյա աշխատանքային այցով գտնվում եմ Ֆրանսիայում. հայտնում է «Հայաստան» խմբակցությսն պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

 

«Այցի շրջանակներում այսօր ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ հանդիպել ենք Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև շրջանի  ՀՅԴ կառույցի անդամներ։

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շեշտել եմ այն կարևոր դերը, որ Ալֆորվիլն ունի ֆրանսահայ գաղութի կյանքում։ 

 

Զրույցի ընթացքում անդրադարձել ենք 
Հայաստանին ու հայությանը հուզող օրակարգային խնդիրներին

 

Հաճելի էր նկատելը, որ պարոն քաղաքապետը առանձնակի հոգածությամբ ու ակնածանքով էր վերաբերում քաղաքապետարանում կանգնեցված Արցախի Հանրապետության պետական դրոշին, Բերձորի հետ համագործակցության հուշագրին և Արցախի խորհրդանիշ-լուսանկարին»,-գրել է Սաղաթելյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները