Հետևեք մեզ։

Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ 113 ոստիկան է տուժել

07:33, 02 դեկտեմբեր 2024
Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ 113 ոստիկան է տուժել

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիում խորհրդարանի մոտ բողոքի ցույցերի ընթացքում մի քանի օրվա ընթացքում 113 իրավապահ վիրավորվել է։

«Դեկտեմբերի 1-2-ը ցուցարարների բռնի գործողությունների արդյունքում տուժել է ՆԳՆ 21 աշխատակից։ Իրավապահները տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն և ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ՆԳՆ 113 աշխատակից, որոնցից չորսը դեռևս գտնվում են կլինիկայում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ընդդիմության բողոքի հերթական շարքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները