Վրաստանում ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 224-ի։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
ՆԳՆ տվյալներով՝ երեկ երեկոյան 21 ոստիկաններ գլխի, դեմքի և մարմնի վնասվածքներ են ստացել։ Վերջին բողոքի ցույցերի ժամանակ ընդհանուր առմամբ տուժել է 113 ոստիկան։