Հետևեք մեզ։

Արգիշտի Քյարամյանը գլխավոր դավաճանի տեղը լավ գիտի, բայց քանի որ նա գլխավոր դավաճանի կամակատարն է, պարզ է՝ ինչ ընթացք է ունենալու այս ամենը․ Իշխան Սաղաթելյան

15:43, 09 մայիս 2023
Արգիշտի Քյարամյանը գլխավոր դավաճանի տեղը լավ գիտի, բայց քանի որ նա գլխավոր դավաճանի կամակատարն է, պարզ է՝ ինչ ընթացք է ունենալու այս ամենը․ Իշխան Սաղաթելյան

Արգիշտի Քյարամյանը, եթե դավաճան է փնտրում, գլխավոր դավաճանի տեղը լավ գիտի։ Եթե ունի այդքան համարձակություն, թող գնա եւ բացահայտի։ Բայց, քանի որ ինքը գլխավոր դավաճանի կամակատարն է, պարզ է՝ ինչ ընթացք է ունենալու այս ամենը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով դավաճանների վերաբերյալ ՔԿ նախագահի այսօրվա հայտարարություններին և ընդգծելց, որ Գերագույն գլխավոր դավաճանը նստած է Կառավարության շենքում, ինչի բոլոր փաստերն ու հիմքերն Արգիշտի Քյարամյանն ունի։

Սաղաթելյանի խոսքով՝ 5-րդ շարասյուն այսօր, բնականաբար, կա, և դա «Նիկոլն է՝ իր շրջապատով»։

«Ամեն ինչ այնքան պարզ է, անիմաստ է մտնել էս զրույցների մեջ։ Ամեն ինչ պարզ է, ամեն ինչ հստակ է՝ ՀՀ իշխանության ղեկին գտնվում է անսրբություն, անհայրենիք, թրքահպատակ մի խունտա, որը հետևողականորեն ջարդելով մեր երկրի դիմադրողականությունը, շարունակելով թշնամու քաղաքականությունը, զիջում է ամեն ինչ»,-ասաց Սաղաթելյանը՝ հիշեցնելով, որ առաջնայինն այն է, թե ինչպես են ազատվում այս իշխանություններից։