Հետևեք մեզ։

Լինելու եմ ավելի արմատական․ Գեղամ Նազարյանը խորհրդարանում աշխատանքը կշարունակի որպես անկախ պատգամավոր

09:14, 02 դեկտեմբեր 2024
Լինելու եմ ավելի արմատական․ Գեղամ Նազարյանը խորհրդարանում աշխատանքը կշարունակի որպես անկախ պատգամավոր

Խորհրդարանում իմ աշխատանքը կշարունակեմ որպես անկախ պատգամավոր։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Գեղամ Նազարյանը լինելու է ավելի արմատական, ընդդիմադիր պատգամավոր»,- ասաց Նազարյանը։


Նա նշեց, որ մեկնաբանությունները, թե նա խմբակցությունից դուրս է գալիս, քանի որ նիկոլական է դարձել, «կեղտոտ են»։


Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանին ավելի վաղ առաջարկվել է լքել «Հայաստան» խմբակցությունը, քանի որ նրա դիրքորոշումները տարբերվում են «Հայաստան» խմբակցության քաղաքական ուղեգծից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները