Հետևեք մեզ։

Վրաստանում ստեղծված իրավիճակը այդ պետության ներքին գործն է․ Գալուզին

10:17, 02 դեկտեմբեր 2024
Վրաստանում ստեղծված իրավիճակը այդ պետության ներքին գործն է․ Գալուզին

Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում այլ պետությունների ներքին գործերին միջամտելու փորձերին։ Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու Բալթյան երկրների մտադրությունը։

Նա ասել է, որ Վրաստանում ստեղծված իրավիճակը այդ պետության ներքին գործն է։

Նշենք, որ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել էր, որ Լիտվան, Լատվիան և Էստոնիան կարող են պատժամիջոցներ կիրառել Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու կազմակերպիչների նկատմամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները