Հետևեք մեզ։

Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի հայազգի վետերաններին

16:23, 09 մայիս 2023
Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի հայազգի վետերաններին

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններ՝ Ռոզալիա Աբգարյանին եւ Ներսես Սիմոնյանին:


Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։


Նրանք այստեղ են ժամանել Երևանից և ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առիթով, զրուցել նրանց հետ և մաղթել քաջառողջություն: