Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Չինաստան կատարած այցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ասիան ներքաշում է Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ։
«DW»-ն հայտնում է, որ Բերբոկը Պեկինում Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպմանը քննարկել է Չինաստանի կողմից Մոսկվային աջակցելու համար անօդաչու սարքեր տրամադրելու մեղադրանքները։
Նա ասել է, որ Պեկինի աջակցությունը Ռուսաստանին կազդի երկու երկրների հարաբերությունների վրա։