Երևանի թիվ 28 մանկապարտեզից «Արաբկիր» ԲԿ տեղափոխված 4-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել հանկարծամահության հատկանիշներով։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանկարծամահության հատկանիշներով և այս պահին իրականացվում է նախաքննություն։
Մահվան պատճառները պարզելու նպատակով դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ Այս պահին քննչական գործողություններ են իրականացվում նաև մանկապարտեզի բուժանձնակազմի հետ»,-ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։