Հետևեք մեզ։

Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևրանքով վնասվածք է ստացել աշխատակիցը․ հարուցվել է վարույթ

11:56, 02 դեկտեմբեր 2024
Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևրանքով վնասվածք է ստացել աշխատակիցը․ հարուցվել է վարույթ
2024 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 140-րդ հասցեում գործող ավտոգազալցաճնշակայանի ճնշակի և գազակուտակիչների շինությունում տեղի է ունեցել պայթյուն, այնուհետև բռնկվել է հրդեհ։ Դրա հետևանքով նշված շինությունում գտնված նույն ընկերության 49-ամյա աշխատակիցը դաստակների և գլխի շրջաններում այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել նախ «Վանաձորի բժշկական կենտրոն», այնուհետև՝ Երևան քաղաքի «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»։ Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է կայուն-ծանր:
 
Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը․
 
«Դեպքի առթիվ 2024 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մար-զային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատ-կանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:
 
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես՝ կատարվել են դեպքի վայրի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում նաև՝ հիշյալ գազալցակայանի աշխատակիցները և դեպքի վայրի հարևանությամբ բնակվող անձինք։ Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար Ոստիկանությանը տրվել է գրավոր հանձնարարություն:
 
Բացի այդ, փակվել ու կնիքվել է գազալցակայանի ճնշակի շինության մուտքի դռները՝ անհրաժեշտ փորձաքննության նկատառումներով:
Նախաքննությունը շարունակվում է»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները