Հետևեք մեզ։

Չեմ հավատում, որ այս փուլում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, Փաշինյանն առանց թուղթ ստորագրելու իրականացնում է ադրբեջանցիների պահանջները. Արթուր Վանեցյան

16:29, 09 մայիս 2023
Չեմ հավատում, որ այս փուլում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, Փաշինյանն առանց թուղթ ստորագրելու իրականացնում է ադրբեջանցիների պահանջները. Արթուր Վանեցյան

Մենք չգիտենք՝ ինչի մասին են բանակցում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններ և ես չեմ հավատում, որ այս փուլում ինչ-որ թուղթ կստորագրվի: Այս մասինլրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:


«Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ, գնում է ցանկացած քայլի՝ իշխանությունը պահելու համար: Փաստաթուղթ ստորագրելուց կա վտանգ, որ հանրությունը դուրս կգա փողոց և իր իշխանությանը վտանգ կսպառնա, ուստի Նիկոլ Փաշինյանն այս փուլում առանց թուղթ ստորագրելու իրականացնում է ադրբեջանցիների պահանջները:  Տեղ գյուղում տեղի ունեցածը դրա վառ օրինակն է։ Ինչ-որ մի օր իմացանք, որ ՀՀ ԶՈՒ կողմից պահպանվող տարածքից հայկական ուժերը դուրս են եկել, և առանց մարտերի այդ տարածքը զբաղեցրել են ադրբեջանական զինված ուժերը։ Փաստացի զբաղեցրել են ՀՀ սուվերեն տարածքը»,-ասել է Վանեցյանը:


Նա նշել է, որ այդ դեպքից հետո ԱԱԾ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին ազատելով՝ փորձել են ցույց տալլ, որ թերացել է այդ պաշտոնյան։

 
«Ինչ-որ մեկը հարց չի տալի՞ս. Եթե ինչ-որ պահի դատարկ են մնացել այդ հատվածները, այդ դիրքերը, սահմանապահ զորքերի մեղավորություն այստեղ որտե՞ղ էր: Սահմանապահ զորքերին ասել են՝ այսինք օրը կգնաք, կփոխարինեք ԶՈՒ ստորաբաժանումներին: Նրանք գնացել են, տեսել են՝ արդեն այդ վայրում նստած են ադրբեջանցիները, ԶՈՒ-ից որեւէ մարդ չկա»,-ասել է Վանեցյանը:

Նա հիշեցրեց, որ դրանից հետո ասվել է, որ թերացել ենք այս հարցում. «Ե՞վ, իսկ ո՞վ պետք է պատասխան տա այդ թերացման համար, որի հետեւանքով օկուպացվել է ՀՀ սուվերեն տարածքը, դրանից երկու օր հետո հետո ունեցել ենք զոհեր: Թերացել եք, գնացեք գլուխներդ պատներով տվեք»,-ասել է Վանեցյանը: