Հետևեք մեզ։

Անահիտ Մանասյանը կարևորել է աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված Ռաուլ Վալլենբերգի ինստիտուտի հետ համատեղ միջոցառումները

15:47, 02 դեկտեմբեր 2024
Անահիտ Մանասյանը կարևորել է աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված Ռաուլ Վալլենբերգի ինստիտուտի հետ համատեղ միջոցառումները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Հաննա Յոհանսոնին:

Հանդիպմանը մասնակցել  է նաև Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի «Արդարադատության մատչելիության» ծրագրի ղեկավար Ջոշ Աունսթեդը:

Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ստեղծված ամուր համագործակցության մակարդակը: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված Ռաուլ Վալլենբերգի ինստիտուտի հետ համատեղ միջոցառումները:

Զրուցակիցներն ամփոփել են 2024 թվականի ընթացքում իրականացված միջոցառումները և անդրադարձել առաջիկա համատեղ ծրագրերին:

Իր հերթին Հաննա Յոհանսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով Պաշտպանի աշխատանքը մարդու իրավունքների երաշխավորման հարցում։

Վերլուծական