Հետևեք մեզ։

Հալեպում ահաբեկիչները առևանգում են մարդկանց և թալանում տները

12:54, 02 դեկտեմբեր 2024
Հալեպում ահաբեկիչները առևանգում են մարդկանց և թալանում տները

Ահաբեկիչները զանգվածային թալան են սկսել Հալեպ քաղաքում և առևանգել քաղաքացիների, երկուշաբթի հայտնել է սիրիական SANA գործակալությունը։
«Ահաբեկչական խմբավորումները կոտրում և թալանում են պետական ​​և մասնավոր սեփականությունում գտնվող գույքը, նրանք նաև խուզարկություններ  են իրականացնում սովորական քաղաքացիների տներում՝ խլելով անձնական իրերը և առևանգելով մարդկանց»,- ասվում է հոդվածում։

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»  ահաբեկչական խմբավորումը, այսպես կոչված, սիրիական զինված ընդդիմության մաս կազմող մի շարք զինված կազմավորումների հետ նոյեմբերի 29-ին լայնածավալ գործողություն է սկսել՝ Իդլիբի հյուսիսից շարժվելով դեպի Հալեպ  և Համա։  

Վերլուծական

Ամենաընթերցվածները