Ինչպես հայտնում է AFP-ն՝ մեջբերելով բանակցություններին ծանոթ աղբյուրին, հարձակվողի՝ Սաուդյան Արաբիայի ակումբ տեղափոխելու գործարքը փակված է։ Արգենտինացին հաջորդ մրցաշրջանից կխաղա Մերձավոր Արևելքում. գրում է Armsport.am-ը։
Նույն աղբյուրը ֆուտբոլիստին առաջարկվող պայմանագրի գումարը «հսկայական» է անվանել (ըստ ԶԼՄ-ների՝ 300-400 մլն եվրո)։ Ի պատասխան AFP-ի հարցմանը՝ ՊՍԺ-ն չի մեկնաբանել այս տեղեկությունը և պարզապես հիշեցրել է, որ Մեսսիի պայմանագիրն ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին ընդունել է սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբի առաջարկը: Այս մասին հայտնել էր El Chiringuito-ն։
Ըստ աղբյուրի՝ արգենտինացին որոշել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։ «Ալ-Հիլալի» կազմը պետք է համալրեն նաև Մեսսիի երկու նախկին թիմակիցները՝ կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը և պաշտպան Ժորդի Ալբան։ Նմանատիպ տեղեկություն ավելի վաղ հայտնել էր նաև իսպանական ևս մեկ աղբյուր՝ Diario Sport-ը