Հետևեք մեզ։

Անկարայի և Թեհրանի միջև տարաձայնություններ կան. Արաղչի

14:05, 02 դեկտեմբեր 2024
Անկարայի և Թեհրանի միջև տարաձայնություններ կան. Արաղչի

 

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո հայտարարեց Սիրիայում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Անկարայի և Թեհրանի միջև տարաձայնությունների մասին։

«Երկուսս էլ համաձայնեցինք, որ Սիրիայում պետք է հաստատվի խաղաղություն և կայունություն, նրա տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պետք է պահպանվեն: Մեր զրույցը շատ անկեղծ եւ կառուցողական էր: Տեսակետի առումով հակասությունները, իհարկե, առկա են, բայց կան ընդհանուր տեսակետներ:

Կարեւոր է, որ մենք քննարկեցինք տարաձայնությունները եւ համաձայնեցինք ավելի շատ խոսել, որպեսզի կառուցողականորեն համագործակցեն տարածաշրջանում կայունություն հաստատելու համար»,-ասել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները