Լիտվան պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ։
Պաշտոնական Վիլնյուսը Իվանաշվիլիից բացի, պատժամիջոցներ է կիրառել նաև Վրաստանի ՆԳՆ ղեկավարության դեմ։
Քիչ հետո Էստոնիան ևս հայտարարել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին «X» հարթակում իր գրառման մեջ ասել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախնան։
«Էստոնիան թույլ չի տա երկիր մտնել մարդու իրավունքները ոտնահարող վրացիներին։ Դրանց թվում են Բիձինա Իվանիշվիլին, Վախթանգ Գոմելաուրին, Շալվա Բեդոիձեն, Իոսեբ Չելիձեն, Ալեքսանդր Դարախվելիձեն, Գիորգի Բութուզին, Զվիադ Խարազիշվիլին, Միլերի Լագազաուրին, Միրզա Կեզևաձեն, Վաջա Սիրաձեն և Թեյմուրազ Կուպատաձեն»։