Հետևեք մեզ։

Պուտինը Փեզեշքիանի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

14:33, 02 դեկտեմբեր 2024
Պուտինը Փեզեշքիանի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցում անդրադարձել են Սիրիայում սրված իրավիճակին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


«Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև։

Հիմնական ուշադրությունը դարձվել է Սիրիայում սրված իրավիճակին։ Նշվել է, որ ահաբեկչական խմբավորումների և ավազակախմբերի լայնածավալ ագրեսիան գնահատվում է որպես սիրիական պետության ինքնիշխանության, քաղաքական և սոցիալ-տնտեսական կայունության խաթարման նպատակ»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները