Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X սոցիալական ցանցում կոչ է արել դպրոցներին ներգրավվել գործող իշխանության դեմ բողոքի ցույցերին։
«Եկել է ժամանակը։ Համալսարաններից հետո հերթը դպրոցներինն է՝ իրենց համերաշխությունը հայտնելու ամբողջ Վրաստանում անցկացվող բողոքի ակցիաներին»,- գրել է նա։
Սոցցանցի օգտատերերը բացասաբար են արձագանքել պետության ղեկավարի գաղափարին՝ դատապարտելով երեխաների ներգրավումը քաղաքական գործընթացներում։
Շաբաթ օրը Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի տա, քանի դեռ խորհրդարանի նոր կազմ չի ընտրվել, նա ոչ լեգիտիմ է համարում Վրաստանում անցկացված ընտրությունների արդյունքները։