Եվրոպական հեռարձակողների միությունը դատապարտում է Վրաստանում լրագրողների վրա հարձակումները։
«Բողոքի ցույցերի ժամանակ տասնյակ լրագրողներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ վիրավորվել են, այդ թվում՝ Հանրային հեռարձակողի աշխատակից Դավիթ Բեժանիշվիլին, ով վիրավորվել էր հանրահավաքի ժամանակ։
Բացի այդ, մեզ անհանգստացնում է շաբաթավերջին ցուցարարների կողմից Հանրային հեռարձակողի շենք բռնությամբ ներխուժելու փորձը։
Լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության կամ ահաբեկման բոլոր գործողությունները միանգամայն անընդունելի են։
Լրատվամիջոցների ազատությունը ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնաքարն է, Եվրոպական հեռարձակողների միությունը կոչ է անում բոլորին պաշտպանել այս հիմնարար իրավունքը և ապահովել լրագրողների ազատ և անվտանգ աշխատանքը Վրաստանում շարունակվող բողոքի ակցիաները լուսաբանելիս»,- ասվում է Եվրոպական հեռարձակողների միության հայտարարության մեջ։