Վրաստանի խորհրդարանի դիմաց ցուցարարների դեմ իրավապահները ջրցան մեքենաներ են օգտագործում։ Քաղաքացիներին նախապես զգուշացվել է, որ օգտագործելու են համապատասխան տեխնիկան։
Ցուցարարները, Վրաստանի Առաջին ալիքի փոխանցմամբ՝ ջոկատայինների դեմ։
Այս պահին Ճիճինաձեի փողոցում կանգնած է ջրցան մեքենա և ոստիկանները քաղաքացիներին կոչ են անում ցրվել։
Բացի այդ, մի քանի րոպե առաջ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «Ռուսթավելիի պողոտայում ակցիան դուրս է եկել խաղաղ հավաքի շրջանակներից, ինչի պատճառով ՆԳՆ-ն հատուկ միջոցներ է կիրառելու. օրենքով նախատեսված ակցիայի բռնի խմբի անդամների նկատմամբ՝ խորհրդարանի հարակից տարածքն ազատելու նպատակով»։