Հետևեք մեզ։

Չավուշօղլուն Մոսկվայում կքննարկի թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցը

17:37, 09 մայիս 2023
Չավուշօղլուն Մոսկվայում կքննարկի թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կայցելի Ռուսաստան՝ մայիսի 10-ին մասնակցելու Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարությունը։

 

Նախարարությունից հայտնել են, որ հանդիպմանը քննարկումներ տեղի կունենան Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման, փախստականների կամավոր և անվտանգ վերադարձի վերաբերյալ։ Ակնկալվում են Չավուշօղլուի մասնակցությամբ երկկողմ հանդիպումներ։