Հետևեք մեզ։

«Նոայի» ղեկավարության հետ հանդիպել և հարթել ենք ամեն բան. Եղիշե Մելիքյան

23:29, 02 դեկտեմբեր 2024
«Նոայի» ղեկավարության հետ հանդիպել և հարթել ենք ամեն բան. Եղիշե Մելիքյան

Fastex Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի՝ «Փյունիկ»-«Գանձասար» խաղից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է նաև «Նոայի» հետ հարաբերությունների մասին։

««Նոայի» ղեկավարության հետ ես հանդիպել եմ, խոսել եմ, շատ լավ խոսակցություն ունեցանք։ Վատ տրամադրվածություն չկա։ Ես իրենց շատ լավ հասկացա, իրենք՝ ինձ։ Մնացածը՝ ֆուտբոլ է, մրցակցություն է, պայքար է, էմոցիա է. դա նորմալ է։ Մեր մեջ հարգանք կա։ Ես սրտանց հաջողություն եմ մաղթում նրանց։

Մենք պարզել ենք ամեն բան. դա ներքին խոհանոցի հարց է։ Այո, հետագայում կարող են լինել միջադեպեր, էմոցիաներ, բայց մենք միշտ կաշխատենք լուծում գտնել ու տանել խաղաղության կողմը և բարի լինել մեկը մյուսի հանդեպ»,- ասել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ «Նոայի» ղեկավարությունը նրան թույլ չի տալիս այցելել «Նոայի» տնային խաղերին։

Վերլուծական