Հետևեք մեզ։

ԱՄՆ-ը վրաց ժողովրդի կողքին է. Մեթյու Միլլեր

23:55, 02 դեկտեմբեր 2024
ԱՄՆ-ը վրաց ժողովրդի կողքին է. Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը Պետդեպում կայացած ճեպազրույցում հարցրել են Վրաստանում տիրող իրավիճակի մասին։

 

Մեթյու Միլլերը կրկնել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է Վրաստանի կառավարության` եվրաինտեգրման ուղուց շեղվելու քայլերով և վրաց ժողովրդի կողքին է:

 

«Մենք հասկացրել ենք, որ անհանգստացած ենք այն քայլերով, որոնք նրանք ձեռնարկել են Եվրոպայի հետ ինտեգրման ճանապարհից շեղելու համար: Դա այն ճանապարհն է, որին վրաց ժողովուրդն աջակցում է», - ասել է  Մեթյու Միլլերը:

 

«Ինչպես գիտեք, մենք նախապես չենք հայտնում պատժամիջոցների մասին այս ամբիոնից, բայց երբ մենք պատժամիջոցների մասին հայտարարություններ ունենանք անելու, մենք անում ենք», - պատասխանել Մեթյուն` պատժամիջոցների մասին հարցին ի պատասխան: