Հետևեք մեզ։

Ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության ու շարունակության մեջ է. Նիկոլ Փաշինյան

08:55, 03 դեկտեմբեր 2024
Ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության ու շարունակության մեջ է. Նիկոլ Փաշինյան

Երբ փորձում եմ ամփոփել 6.5 տարվա իմ տպավորությունները, գալիս եմ եզրակացության, որ Հայաստանի միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի ամփոփիչ քննարկման ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

 

Ըստ Փաշինյանի՝ սա իր հիմնավոր տպավորությունների արգասիքն է։

 

 

«Ուղերձը, որ ուզում են հղել աշխարհին, հետևյալն է՝ իրենց կառավարության մեծագույն առաքելությունը համարում են այն, որ Հայաստանը ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարի։ Ընդհանրապես, պետք է ասեմ, որ մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ ՝ անկախ նրանից, թե ինչքան է դա ձևակերպված եղել։ Մեր միջին վիճակագրական արձագանքը այս իրադրությանը եղել է այն, որ ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը ազգ-բանակն է։ Բայց պետք է արձանագրեմ՝ համոզված չեմ, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է, որովհետև իմ մտորումները բերում են այն եզրակացության, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության ու շարունակության մեջ է»,- ասաց նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները