Հետևեք մեզ։

Արտագաղթի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ պատճառները մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ, 12-րդը կարող է լինել սոցիալական բարդությունը. Նիկոլ Փաշինյան

09:16, 03 դեկտեմբեր 2024
Արտագաղթի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ պատճառները մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ, 12-րդը կարող է լինել սոցիալական բարդությունը. Նիկոլ Փաշինյան

Եկեք խոստովանենք՝ արտագաղթի պատճառներն 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի վերջնական քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Արտագաղթի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ պատճառները մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ։ Այո, 12-րդը կարող է լինել սոցիալական բարդությունը, 13-րդը կարող է լինել արդարության պակասը։ Եկեք խոստովանենք, մենք չենք խոսել կոնֆլիկտային միջավայրում իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրած մարդկանց ներհասարակական, ներհայաստանյան պահվածքի, կարգավիճակի մասին»,- ասաց նա, ապա շարունակեց.

 

«Չեմ թիրախավորում ոչ ոքի, բայց պետք է նայենք իրար աչքերի մեջ։ Մեր գործընկերներն ասում էին՝ «հերոսներին վարկաբեկում եք», ասեցի՝ «ո՞ր հերոսներին, որ ավտոմատով մտնում ու ասում էին՝  «դավայ ստեղից, էս քոնը չի այլևս»»։ Պետք է խոստովանել, թե այս իրադրության պատճառով քանի քաղաքացի է թողել ու գնացել՝ ասելով, որ արդարություն ու ապագա չկա»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները