Հետևեք մեզ։

ԼՂ հարցը պայմանական հղիություն էր, 9 ամիս անց այն պետք է լիներ կամ կենդանածին, կամ մեռելածին․ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարության մասին

10:01, 03 դեկտեմբեր 2024

Ազգային ժողովում բյուջեի ամփոփիչ քննարկման ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսել է  «Արցախը Հայաստան է, և վերջ» իր հայտնի հայտարարության մասին։

 

«Ես այսօր պետք է դրան անդրադառնամ։ 2016, 2017 կամ 2018 թվական, Ղարաբաղն ի՞նչ է, Ղարաբաղն անկախ պետությո՞ւն է, չէ, որովհետև անկախ պետությունն ունի իր ատրիբուտը, մինչև հիմա մեր բարեկամները ու ոչ բարեկամները ասում են՝ «եթե այդպես էր՝ ճանաչեիք»։


 Ընդ որում, որ մեզ վերագրվում է դավաճանական բան, դրանից առաջ ես եղել եմ պատգամավոր ու ընդդիմության կողմից մի քանի անգամ նախաձեռնություններ են եղել, որ ճանաչենք, մենք ասել ենք՝ չէ, Ղարաբաղն անկախ պետություն չէ, շատ լավ, Ղարաբաղն Ադրբեջա՞ն է, չէ, Ղարաբաղն Ադրբեջան չի, որովհետև ով ասեր, որ Ղարաբաղն Ադրբեջան է, պարզ է, թե ինչ արձագանք կլիներ։ Ղարաբաղը Հայաստա՞ն է, չէ, Ղարաբաղը Հայաստան չէ, լավ, ժողովուրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, ի՞նչ է։ Սա կարևոր է հետևյալ տրամաբանությամբ․ որևէ մեկը կարող է հղի լինել 9 ամիս, 9 ամիս անց պետք է մի բան տեղի ունենա՝ կամ պետք է ծնվի երեխան, կամ՝ չծնվի՝ մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով, կամ պետք է ծնվի կեսարյան հատումով, կամ՝ բնական ճանապարով, կամ կենդանածին պետք է լինի, կամ՝ մեռելածին, կամ տղապետք է լինի, կամ աղջիկ պետք է լինի։ Այն, որ այս հղիությունը պետք է ևս 9 ամսով երկարացնենք՝ դա, կներեք, աբսուրդ մոտեցում է,և  այնուամենայնիվ, շատ կարևոր է արձանագրել՝ այն, ինչ տեղի է ունեցել, ի՞նչ է, ի՞նչ է նշանակում, ինչքանո՞վ է ճիշտ»,- նշեց Փաշինյանը։

 

Նրա խոսքով՝ վերջին չորս տարում ինքն իրեն հարցեր է տվել ու պատասխանել, այսօր ցանկանում է պատասխաններից մեկը ներկայացնել․


«Ի՞նչ է տեղի ունեցել 2019 թվականին ու ինչքանո՞վ է ճիշտ, կամ ինչքանո՞վ է ճիշտ կամ սխալ այն քաղաքականությունը, որը ես վարել եմ։ Ուզում եմ ասել իմ տպավորությունը՝ եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը՝ պայմանական հղիությունը ևս 9 ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ, եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումն ի սկզբանե արդեն սխալ էր, եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, ես պետք է ասեմ, որ այն քաղաքականությունը, որ մենք վարել ենք ու վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ, այլ միակ հնարավոր տարբերակն էր և միակ հնարավոր տարբերակն է այսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները