Հետևեք մեզ։

Հովիկ Աղազարյանը մեր թիմի հետ այլևս ճանապարհ չունի շարունակելու․ Ալեն Սիմոնյան

10:16, 03 դեկտեմբեր 2024
Հովիկ Աղազարյանը մեր թիմի հետ այլևս ճանապարհ չունի շարունակելու․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին պետք է հեռացնել ՔՊ խմբակցությունից, ըստ նրա՝ ճիշտ չէ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժելը։

 

«Եթե պարոն Աղազարյանն իրեն թիմից դուրս է դնում, ապա ինքը թիմի հետ այլևս ճանապարհ չունի շարունակելու»,- ասել է նա։

 

Հարցին՝ Հովիկ Աղազարյանին խմբակցությունից կհեռացնե՞ն՝ ասել է՝ «Իհարկե»:

 

«Բա արժեքային համակարգ է սա։ Ես չգիտեմ վարչությունն այսօր ինչ որոշում կկայացնի, բայց կարծում եմ, որ եթե նման բան տեղի ունենա, դա ստեղծված իրավիճակի արձանագրում է, ոչ թե նոր իրավիճակի ստեղծումը»,- նշել է Սիմոնյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները