Հետևեք մեզ։

Ինչու են աշխատանքից ազատվել 18 վարորդները. քաղաքապետարանից պարզաբանում են

11:13, 03 դեկտեմբեր 2024
Ինչու են աշխատանքից ազատվել 18 վարորդները. քաղաքապետարանից պարզաբանում են

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանել է, թե ինչո՞ւ են աշխատանքից ազատվել ավտոբուսի 18 վարորդները։

«Տեղեկացնում եմ, որ 18 վարորդների աշխատանքի ազատման հիմքը հետևյալն է՝

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։

Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու»,-գրել է նա:

Հիշեցնենք, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ 18 վարորդ այսօր ազատվել է աշխատանքից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները