Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որ նախաքննություն իրականացվի ու պարզվի՝ արդյո՞ք գործ ունենք աշխատանքային պարտականությունների չկատարման հետ, որն առաջացնում է որոշակի հետևանքներ, թե՞ առնվազն առանձին անձանց մասով գործ ունենք երևույթի հետ, որ իրենց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը, այլ նաև քրեական օրենսդրության սահմանը: Այս մասին հայտարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նա չի բացառել, որ այդ արարքների մեջ կան ևս կարող են լինել քրեաիրավական գնահատականի արժանի տարրեր։
Հիշեցնենք, որ ավտոբուսի վարորդները գործադուլ են անում։ Նրանք վաղ առավոտից հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը և այլ պայմաններ ստեղծել։