Հետևեք մեզ։

Լիտվան պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

15:16, 03 դեկտեմբեր 2024
Լիտվան պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

Լիտվայի իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում քաղաքական ապաստան տրամադրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, հայտարարել է Բալթյան հանրապետության նախագահի ավագ խորհրդական Աստա Սկայսգիրիտեն։

Ավելի վաղ Վրաստանի ղեկավարը հայտարարել էր, որ չի հրաժարվի իր պաշտոնից՝ չնայած դեկտեմբերի կեսերին լիազորությունների ավարտին։Նրա կարծիքով՝ Վրաստանում վերջին ընտրությունների արդյունքները «ոչ լեգիտիմ են»։

Սկայսգիրիտեն նշել է, որ Լիտվան կբավարարի Վրաստանի ղեկավարի քաղաքական ապաստանի հնարավոր դիմումը։


«Բնական է, որ Լիտվան ապաստան կտրամադրի, եթե նման անհրաժեշտություն առաջանա...»,- հայտնում են նրա խոսքերը լիտվական լրատվամիջոցները։


Միաժամանակ, Լիտվայի ղեկավարի խորհրդականը նշել է, որ ներկայումս նման հարցում չի ստացվել։


«Այս պահին նախագահ Զուրաբիշվիլին շատ հստակ ասել է, որ ինքը կանգնելու է իր ժողովրդի կողքին Թբիլիսիում», - ասել է նա։