Հետևեք մեզ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Վրաստանի կառավարությանը

15:24, 03 դեկտեմբեր 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Վրաստանի կառավարությանը

Բռնության մասին հաղորդումները խորապես անհանգստացնող են, և ես միանշանակ դատապարտում եմ դա։ Ես կոչ եմ անում Վրաստանի կառավարությանն անել ամեն ինչ խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար, և կարծում եմ, որ դա բխում է բոլոր վրացիների շահերից։

Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ պատասխանելով Վրաստանում ընթացող գործընթացների մասին հարցին։

«Ես հաստատապես հավատում եմ, որ այս արժեքները մեր հավաքական խաղաղության և բարգավաճման հիմքն են։

«Բոլոր դաշնակիցները հստակ հայտարարել են, որ պետք է խուսափել ցանկացած գործողություն, որը վնասում է Վրաստանում ժողովրդավարությանը, ժողովրդավարության զարգացմանը, վնասում է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը երկրի ինտեգրմանը»,- ասել է Մարկ Ռյուտեն։