Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի Մաշհադ քաղաքում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների 28-րդ խորհրդի շրջանակներում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին։
Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Արտգործնախարարները քննարկել են տնտեսության, առևտրի, ներդրումների, տրանսպորտի և կապի, էներգետիկ անվտանգության, ինչպես նաև Ադրբեջան-Իրան համագործակցությունից բխող համատեղ նախաձեռնություններն ու նախագծերը։